Հասարակություն 

Ցուցադրական ելույթ ոստիկանության զորքերի 1033 զորամասում

Հոկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն այցելել է ոստիկանության զորքերի 1033 զորամաս. տեղեկացնում է  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժինը։

Վլադիմիր Գասպարյանը, նրան ուղեկցող բարձրաստիճան սպաներն ու ՈԶ հրամանատարության ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Ցեղասպանության զոհերի 100-ամյա հիշատակը հավերժացնող խաչքարին և զոհված զինծառայողների հուշապատին:

Ողջունելով անձնակազմին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծել է նրանց պրոֆեսիոնալ պատրաստականության և անմնացորդ ծառայության կարևորությունը:

Վլադիմիր Գասպարյանն ու նրան ուղեկցող անձինք շարահրապարակում հետևել են ոստիկանության զորքերի ծառայողների մասնագիտական վարժանքներին ու պատվո պահակախմբի ցուցադրական ելույթին:

Այնուհետև զորամասի ճաշարանում տրվել է տոնական ճաշկերույթ՝ միջազգային զորավարժանքին ոստիկանության զորքերի գերազանց մասնակցության առթիվ:

v5

Նույն շարքից