Հասարակություն 

Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել

ԱՊԱ գործակալության փոխանցմամբ`Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել:

Ռուսաստանի քաղաքացի Վելի Ահմեդովը վիճաբանության ընթացքում կրակ է բացել «Վինչեստեր» զենքից՝ կրակելով Բաքվի բնակիչ Սանան Իսմայիլովի վրա։

Իսմայիլովը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է: Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում իրավապահներին հաջողվել է ձերբակալել Ահմեդովին:

Նույն շարքից