Քրդերը հայտարարել են Սիրիայի հյուսիսում նոր շրջանի ստեղծման մասին՝ այդպիսով պաշտոնականացնելով իրենց վերահսկողությունը Թուրքիային սահմանակից տարածի նկատմամբ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական քրդական վարչակազմի մամլո ծառայության ներկայացուցիչ Դելիլ Օսմանին:
Գործակալության տվյալներով՝ այդ տարածքը ներառում է Թուրքիային սահմանակից Թել-Աբյադ քաղաքը: Հունիսին քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումներն ամերիկյան ռազմաօդային ուժերի աջակցությամբ այն հետ են վերցրել ԴԱԻՇ-ի գրոհայիններից: Սա Սիրիայում ճգնաժամի սկզբից արդեն չորրորդ մարզն է, որի ստեղծման մասին հայտարարել են քրդերը: