Հոկտեմբերի 21-ին, ժամը 17.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թեժ Լեռ կոչվող հանդամասում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տներից մեկի մոտակայքում այրվում է մոտ 3.5 տոննա պահեստավորված անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.00-ին, մարվել` 20.55-ին: Այրվել է 3.5 տ պահեստավորված անասնակեր և մասամբ ջերմահարվել են անասնագոմերի տանիքները:
*** Հոկտեմբերի 21-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում՝ մարզադաշտի մոտակայքում, այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 14 փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է պահեստավորված անասնակեր` 30 տուկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.44-ին, մարվել` 15.00-ին:
*** Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի Վարդազարյան փողոցում այրվում է կուտակված անասնակեր: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարդազարյան փողոցի տներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.31–ին, մարվել՝ 14.55–ին: Մասամբ այրվել է մառանի տանիքը (10քմ) և 300 հակ անասնակեր: