ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի ջանքերը մերձավորարևելյան հակամարտությունում լարվածության վերացման ուղղությամբ: Այս մասին նա հայտարարել է Աբասի հետ հանդիպումից հետո, հայտնում է BBC-ն:
«Ես ողջունում և աջակցում եմ նախագահ Աբասի ջանքերը լարվածության մակարդակի նվազեցման և ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, որոնց հետևանքով ամեն օր գալկով ավելի շատ մարդիկ են զոհվում ու տուժում»,- ասել է Պան Գի Մունը: