Apostrophe.com.ua-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սաուդյան Արաբիայի թագավոր Բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդին իրազեկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մոսկովյան այցի արդյունքների մասին։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Բացի այդ, Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավորը քննարկել են Սիրիայի հարցը։ Պուտինն Ասադի հետ Մոսկվայում հանդիպել է երեկ։ Հանդիպումից հետո Պուտինն այցի արդյունքները քննարկել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։