Հուսով ենք՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մինչեւ տարեվերջ։ Այդ մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը։
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից նոր առաջարկների հնարավորությանը՝ Կասպշիկը նշել է, թե բոլոր առաջարկները քննարկվում են մադրիդյան սկզբունքների շրջանակներում։
Նշենք, որ հոկտեմբերի 26-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան եւ ԼՂՀ։ Հոկտեմբերի 28-ին համանախագահները կայցելեն Ադրբեջան։