Քաղաքական Միջազգային 

Սիրիայից փախստականների հոսքը Արևմուտք սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը

ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ջեյ Ջոնսոնի կարծիքով՝ սիրիացի միգրանտների հոսքը Եվրոպա և ԱՄՆ իր հետ պոտենցիալ ռիսկ է բերում ԱՄՆ ազգային անվտանգության համար, հայտնում է TASS-ը:

Սպառնալիքը աճում է սրընթաց, ասել է Ջոնսոնը և հայտարարել, որ այսօր ԱՄՆ-ը շատ ավելի լավ է նախապատրաստված փախստականների ընդունման ժամանակ երկրի անվտանգությունը պաշտպանելուն: Նա հիշեցրել է, որ 2016 թվականին ԱՄՆ-ը լրացուցիչ կընդունի 10 հազար սիրիացի փախստական:

Իսկ ՀԴԲ (Հետաքննությունների դաշնային բյուրո) տնօրեն Ջեյմս Կոմին, պատասխանելով կոմիտեի անդամների այն հարցին, թե փախստականների ընդունումը կուղեկցվի˚ արդյոք ազգային անվտանգության սպառնալիքի աճով, ասել է, որ «ռիսկը ներկա է ցանկացած պրոցեսում»:

Նույն շարքից