Հասարակություն 

Մետրոպոլիտենի կայարանի մոտ զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի դռների մոտ տեղադրված աղբարկղի մեջ:

Նշված վայրում՝ պոլիէթիլենային պարկի մեջ, հայտնաբերվել է ականանետի 2 արկ` առանց պայթուցիչների, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 18 և 7,62 մմ տրամաչափի 3 փամփուշտ:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից