Հասարակություն 

Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին ավազակային հարձակում կատարողներին

Այսօր` հոկտեմբերի 22-ին, ոստիկանության Արմավիրի վարչության, ոստիկանության Վաղարշապատի բաժնի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` տաք հետքերով բացահայտել են հոկտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի 7 շենքի բնակիչ, 24-ամյա Գևորգ Շահբազյանը և Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ, 22-ամյա Սամվել Մարգարյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այս պահին Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի, Վաղարշաապի քննչական բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ, ընթերականների և քննիչ Ավետիք Կարապետյանի հետ միասին Վաղարշապատի ոստիկանությունից Զորավար Անդրանիկի փողոց տեղափոխեցին Գ. Շահբազյանին:

Վերջինս ոստիաններին և քննիչներին մատնացույց արեց այն վայրը, որտեղ իր ընկերոջ հետ ավազակային հարձակում կատարելուց հետո շպրտել էր կանացի սև զուգագուլպաները, որոնցից մեկի վրա անցքեր կային, հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որը հանցագործություն կատարելուց առաջ նա գնել էր խանութից և այն դանակը, որը պատկանել է տուժողին` Սամվել Սողբատյանին: Հայտնաբերվել է նաև Nokia տեսակի բջջային հեռախոսը:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից