Իրավական գլխավոր 

Աննախադեպ վճիռ Հայաստանում. ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն ազատ արձակվեց. news.am

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, բավարարեց ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանի միջնորդությունը եւ Սողոմոն Քոչարյանին հիվանդության հիմքով ազատեց հետագա պատիժը կրելուց։

Նշենք, որ սա աննախադեպ որոշում է։ Առաջին անգամ է Հայաստանում ցմահ դատապարտյալն ազատվում պատժի հետագա կրումից։

Դատավճիռը դահլիճում հավաքվածները, որոնց թվում նաեւ այլ ցմահ դատապարտյալների հարազատներ կային, ողջունեցին ծափահարություններով։ Ոմանք ասում էին, որ սա շատ ուշացած դատավճիռ է` հաշվի առնելով, որ Սողոմոն Քոչարանի վիճակն օրեցօր վատանում էր, սակայն ընդհանուր տրամադրությունը հաղթանակած էր, ոմանք հուզմունքից արտասվում էին։

Մանրամասն՝ news.am

Նույն շարքից