Հասարակություն Իրավական 

Ազատության մեջ Սողոմոն Քոչարյանն առաջինը գարեջուր է ուզել

20 տարվա ազատազրկումից հետո ազատության մեջ հայտնված ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանն առաջին հերթին գարեջուր է ուզել ընկերներից: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց հետքննող լրագրող Զարուհի Մեջլումյանը, որն արդեն 6 տարի պայքարում է ցմահ ազատազրկվածների գործերի վերանայման համար:

«Սողոմոն Քոչարյանի համար ազատությունն առաջին հերթին ասոցացվում է գարեջրի հետ.  տարիներ առաջ,  երբ Մհեր Ենոքյանի հետ փախուստի էին դիմել, առաջին անգամ երկուսով ազատության մեջ գարեջուր էին խմել»,-ասաց Զարուհի Մեջլումյանը:

 NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին Սողոմոն Քոչարյանի մոտ են ընկերները, հարազատները: Նրանց արդեն նախկին ցմահ դատապարտյալը պատմել է, որ գիշերը լավ երազ էր տեսել, ու սպասում էր նման որոշման։ Չնայած դրան` երբ մայրը հայտնել է նրան դատարանի որոշումը, 58–ամյա Սողոմոն Քոչարյանը հուզվել է։

Մանրամասն՝ news.am

Նույն շարքից