Քաղաքական Միջազգային 

Էրդողանին վիրավորելու համար 15-ամյա անչափահաս է ձերբակալվել

Թուրքական Կայսերի (Կեսարիա) քաղաքում սոցիալական ցանցերի միջոցով Էրդողանին վիրավորելու համար ձերբակալվել է 15-ամյա անչափահաս:

Ինչպես հաղորդում է «Զաման» թերթը, 15-ամյա անչափահասը ոստիկանության կողմից ձերբակալվել է ինտերնետային սրճարանի մուտքի առջև:

Ֆեյսբուքում Էրդողանին վիրավորող գրառումով կիսվելու համար ձերբակալված Ա. Է.-ն գիշերն անցկացրել է բանտում, իսկ ավելի ուշ ազատ է արձակվել:

Նույն շարքից