Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ պետքարտուղարությունը պաղեստինա- իսրայելական հակամարտ կողմերին կոչ է արել դադարեցնել արյունահեղությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Իսրայելի իշխանություններին և պաղեստինցիներին կոչ է արել դադարեցնել փոխադարձ սադրանքները՝ կասեցնելու տարածաշրջանում բռնության նոր ալիքը։ Այս մասին փոխանցում է BBC-ն։

Բեռլինում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպմանը Քերին հայտարարել է, որ երկու կողմերը պետք է հնարավորություն գտնեն ընդլայնելու խաղաղ կարգավորման գործընթացը։

Նեթանյահուն իր հերթին հայտարարել է, որ իսրայելցիների վրա հարձակումների շարքը հրահրել են պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբասն ու ՀԱՄԱՍ շարժումը։

Հոկտեմբերի սկզբից 8 իսրայելցիներ սպանվել են և մի քանի տասնյակը ծանր վիրավորվել պաղեստինցիների կողմից միայնակ հարձակումների ալիքի հետևանքով։

Նույն շարքից