Քաղաքական Միջազգային 

Սիրիայում Ռուսաստանի միակ նպատակը խաղաղության հաստատումն է.Պուտին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է,որ Սիրիայում Ռուսաստանի միակ նպատակը խաղաղության հաստատմանը նպաստելն է։ Պուտինը վերստին ընդգծել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունն ամբողջովին լեգիտիմ է։

«Աջակցության մասին Սիրիայի պաշտոնական իշխանությունների դիմումից հետո մենք որոշում ենք ընդունել այդ երկրում ռազմական գործողություն սկսելու մասին։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ, որ այն ամբողջովին լեգիտիմ է։ Նրա միակ նպատակը խաղաղության հաստատմանը նպաստելն է»,- ասել է Պուտինը։

Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանի օդատիեզերական զորքերի գործունեությունը կօգնի պաշտոնական իշխանություններին պայմաններ ստեղծել հարցի քաղաքական կարգավորմանն անցում կատարելու համար։

Նույն շարքից