Միջազգային Քաղաքական 

Էրդողանը ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մուսուլմանական երկրներ տեսնել

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անարդար է համարել ՄԱԿ ԱԽ-ի կազմը, և կոչ է արել բարեփոխել այն:
«ՄԱԿ ԱԽ-ի անդամ հինգ մշտական երկրների թվում չկա որևէ մուսուլմանական երկիր։ Աշխարհն ավելին է, քան հինգ մշտական անդամները, որոնք չեն ներկայացնում բոլոր մայրցամաքները։ Մի՞թե դա արդար է։
Աշխարհի մոտ 200 երկիր հարկադրված է ենթարկվել այդ հինգ երկրներին։ Գոյություն ունեցող կարգն այլևս չի համապատասխանում այսօրվա իրողություններին, այն պետք է ենթարկվի փոփոխության»,- ասել է Էրդողանը։

Էրդողանն առաջարկել է ռոտացիոն հենքով մեծացնել ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամների թիվը՝ 10-ից հասցնելով մինչև 20 երկրի՝ նրանց օժտելով ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամների իրավունքներով։

Նույն շարքից