ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերն իսկապես Մոսկվային է փոխանցել «Իսլամական պետության» դիրքերը մատնանշող քարտեզը: Lenta.ru-ի հաղորդմամբ` համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով` Քարտերն իսկապես դիմել է ռուսական կողմին և իր օգնությունն առաջարկել, որից հետո ուղարկել է ահաբեկիչների դիրքերի քարտեզը: ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` այդ քարտեզները գաղտնի չեն եղել, և դրանց մի մասը հասանելի է Carter center կազմակերպության կայքում:
Հիշեցնենք, որ նախօրեին Քարտերը MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Ռուսաստանի դեսպանություն է ուղարկել քարտեզները, և որ սխալ հարվածների դեպքում մեղավոր կարելի է համարել ոչ թե ռուսական կողմին, այլ հենց իրեն: