Լիբիայի քաղաք Բենգազում տեղի ունեցած դեպքի առթիվ լսումները, որոնք տեղի են ունեցել Ամերիկայի կոնգրեսում, տևել են 11 ժամ, հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահի թեքնածու Հիլարի Քլինթոնը պատասխանել է հատուկ կոմիտեի երկրների նախագահների հարցերին՝ կապված Լիբիայում ամերիկացիների անվտագությունը չապահովելու հետ, որտեղ հիշեցնենք, 2012 թվականին մահացել էին Միացյալ Նահանգների դեսպանը և Ամերիկիայի երեք քաղաքացիներ:
Նշվում է, որ մի շարք հանրապետականներ գնահատել են Քլինթոնի դիմացկունությունը՝ իրեն առաջադրված մեղադրանքների առջև:
«Ես կատարվածի մասին ավելի շատ եմ մտածել, քան դուք բոլորդ միասին: Ես կորցրել եմ քունս ավելի ծատ, քան դուք բոլորդ միասին: Ես գլուխ էի կոտրում, թե ինչ կարելի է անել»,- հայտարարել է պետքարտուղարը լսումների ժամանակ:
Ինչպես նախկինում հաղորդվել էր, Քլինթոնը իր վրա էր վերցրել Բենգազում ամերիկացիների մահվան պատասխանատվությունը: