Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

Կարեն Դեմիրճյանին հետմահու կպարգևատրեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունենալու համար։ Բայց ոչ ՀՀ իշխանությունների կողմից։ Բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Մոսկվայում համառուսաստանյան հանձնաժողով կա ձևավորված, որն էլ պատրաստվում է հուշամեդալներ հանձնել այն հայտնի քաղաքական գործիչներին, որոնք լուրջ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանչման գործում։

Ու հենց այդ հանձնաժողովն էլ Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու մասին որոշում է կայացրել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից