Հասարակություն 

Գեղարքունիքում 7-ամյա երեխան սելֆի անելիս ընկել է բարձրությունից

Հոկտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 7-ամյա Ռուդոլֆ Վարդանյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս տեղափոխվել է «գլխի ծոծրակային շրջանի քերծվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով` Ռ. Վարդանյանը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի է, սակայն ժամանակավորապես բնակվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:

Մանրամասն` shamshyan.com

Նույն շարքից