Հասարակություն 

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 22-ից 23-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 10-ը, կողոպուտի 3 դեպքից` 2-ը:

Բացահայտվել է գողության և խարդախության` 6-ական, յուրացման 3 և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 1 և գողության 4 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից