Քաղաքական Միջազգային 

Թուրքիան այլևս նախկինը չէ. երկրում ոչնչացվելու են բոլոր ահաբեկիչները. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան կանգ չի առնելու այնքան ժամանակ, քանի դեռ երկրում չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը։

«Ահաբեկչությունը ցանկացած դեպքում պարտվելու է: Բոլոր նրանք, ովքեր կդիմեն ահաբեկչության, պետք է ստանան արժանի պատասխան»,-ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը  նշել է, որ իրենք պայքարելու են ահաբեկչական բոլոր խմբավորումների դեմ՝ առանց խտրականության:

«Թուրքիան այլևս նախկինը չէ:  Այդ ժամանակներն այլևս երբեք հետ չեն գաւ»,-ասել է նա:

Նույն շարքից