ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Դուք մեծ ավանդ ունեք հայ երաժշտարվեստի, մասնավորապես, ջազի զարգացման եւ հարստացման գործում: Ձեր ինչպես դասական, այնպես էլ ջազային ստեղծագործությունները հաջողություն եւ ճանաչում են բերել ոչ միայն Ձեզ, այլեւ հայ ժամանակակից արվեստին ընդհանրապես, ունեն ընդգծված ազգային ակունքներ եւ միաժամանակ՝ համամարդկային հնչեղություն:
Գնահատելի է նաեւ Ձեր բազմամյա մանկավարժական գործունեությունը՝ ուղղված մեր երաժշտական մշակույթի վաղվա օրվան:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ամենայն բարիք»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում: