Վիեննայում ավարտվել են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի խորհրդատվությունները: Հանդիպումը տևել է մեկուկես ժամ`փակ դռների հետևում:
Երկու երկրների արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Լավրովի ու Քերիի հանդիպումն սկսվել է առանձին, հետո նրանց են միացել նաև պատվիրակությունների ներկայացուցիչները: Սա ՌԴ արտգործնախարարի ու ԱՄՆ պետքարտուղարի առաջին հանդիպումն է Սիրիայում ռազմատիեզերական օպերացիայից ի վեր: