Միջազգային Քաղաքական 

Թրամփը դեմ չի, որ ԱՄՆ-ում մզկիթներ փակվեն

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջացրել է ԱՄՆ-ում բնակվող մուսուլմանների վրդովմունքը՝ աջակցություն հայտնելով երկրի տարածքում մի շարք մզկիթների փակման գաղափարին՝ հայտնում է The New York Times-ը։

Fox Business Network ալիքի հետ հարցազրույցում Թրամփին հարց են ուղղել՝ արդյոք արժե, որ ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում որոշ մզկիթներ փակի։ Ինչին ի պատասխան Թրամփը նշել է, որ հաստատ կաներ այդ բանը:

Նա հավելել է, որ վստահ չէ, թե նման գործողությունները օրինական են, սակայն նշել է, որ ամերիկյան իշխանությունները պետք է դիտարկեն նման տարբերակը։

Նույն շարքից