Հոկտեմբերի 24-ին աշխարհով մեկ ավելի քան 60 երկրի 200-ից ավելի հանրաճանաչ հուշարձան, շենք, թանգարան, կամուրջ և այլ նշանավոր կառույց կլուսավորվի ՄԱԿ-ի պաշտոնական կապույտ գույնով՝ ՄԱԿ-ի օրվան և 70-ամյակին նվիրված համաշխարհային արշավի շրջանակներում:
Համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք նշանավոր կառույցներ՝ Ավստրալիայում Սիդնեյի օպերային թատրոնից մինչև Եգիպտոսում Գիզայի բուրգերը, Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկիչ արձանից մինչև Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգը՝ կլուսավորվեն կապույտով:
Այս համաշխարհային միջոցառումը լայնորեն կլուսաբանվի սոցիալական ցանցերում՝ #UNBlue հեշթեգի կիրառմամբ, ի հավելումն ամբողջ տարին օգտագործված #UN70-ի, և կտարածվի Instagram, Facebook, Twitter, Weibo, Flickr և այլ հարթակներում ՄԱԿ-ի միլիոնավոր հետևորդների շրջանակում: