Մոլդովայի ընդդիմադիր «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին ձերբակալվել է Քիշնևի օդանավակայանում` իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ավելի վաղ հայտնի էր, որ Քիշնևում ցուցարարներն արգելափակել են կենտրոնական պողոտան: «Մեր կուսակցության» և Սոցիալիստների կուսակցության ակտիվիստները, որոնք պահանջում են Մոլդովայի կառավարության հրաժարականը, նրանց տեղափոխել են խորհրդարանի շենքի մոտ, որի շուրջ վրանային քաղաք է ստեղծվել: