Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության նորանշանակ նախարար Մադաթ Գուլիևը նախօրեին աշխատանքից հեռացրել է բարձրաստիճան սպաների մի մեծ խումբ, նրանց թվում՝ 4 գեներալ, 5 գնդապետ ու փոխգնդապետ:
Հայտնում է Trend գործակալությունը:
Նրանց թվում է Ազգային անվտանգության նախարարության՝ Վերազգային տնտեսական հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար գեներալ-մայոր Սուբահիր Գուրբանովը, գլխավոր վարչությունների պետեր գեներալ-մայոր Թարվերդի Մամեդովը և գեներալ-մայոր Փարվիզ Սաֆարովը, ինչպես նաև զորամասի հրամանատար գեներալ-մայոր Վուգար Ալահգուլիևը:
Ըստ տեղեկությունների՝ աշխատանքից հեռացման գործընթացը շարունակվելու է, չի բացառվում, որ նրանք կենթարկվեն քրեական պատասխանատվության:
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը ձերբակալել էր ԱԱՆ 7 սպաների, որոնց թվում ևս եղել են գեներալներ: