Քաղաքական Միջազգային 

Վիեննայում չի քննարկվել Ասադի պաշտոնանկության հարցը. Լավրով

Վիեննայի հանդիպման մասնակիցները չեն պայմանավորվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռանալու մասին, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ քառօրյա հանդիպման արդյունքում:

«Իհարկե,  ենթադրություններ են անում: Արդեն լուրեր են տարածվում, թե մենք այստեղ պայմանավորվում ենք, որ ինչ-որ ժամանակից Ասադը հեռանալու է: Դա ճիշտ չէ», - ընդգծել է ռուս նախարարը:

«Մենք հաստատել ենք մեր դիրքորոշումը: Այն հնարավորինս հստակորեն ձեւակերպվել էր նախագահի կողմից նրա վերջին ելույթներում. եթե շեշտը դնենք վարչակարգի փոփոխության վրա եւ հատկապես կառչենք մի որոշակի ղեկավարի անձից, ինչն արդեն տեսել ենք Իրաքում եւ Լիբիայում, գիտենք, թե դա ինչ ավարտ է ունեցել եւ, դժբախտաբար, չի էլ ավարտվել,  այդ երկրներում խորը ճգնաժամը շարունակվում է:  Դրա համար էլ մեր դիրքորոշումը շատ պարզ բանաձեւում ունի.   Սիրիայի ճակատագիրը, Սիրիայի նախագահի ճակատագիրը, այլ անձանց ճակատագիրը պիտի որոշի ինքը՝ Սիրիայի ժողովուրդը»,- հավելել է նա, արտգործնախարարի խոսքն է մեջբերում  «ՌԻԱ Նովոստին»:

Նույն շարքից