Հոկտեմբերի 23–ին Սոչիից-Երեւան SU 5366 համարի չվերթն իրականացնող ինքնաթիռը դեռ Երեւան չի հասել, իսկ «Աերոֆլոտը» չգիտի ինքնաթիռի տեղը:
Զվարթնոց օդանավակայանում Երեւանից Սոչի չվերթին սպասող ուղեւորներին «Աերոֆլոտից» տեղեկացրել են, որ ինքնաթիռի ժամանումը ուշանում է «անհասկանալի պատճառով»:
SHAMSHYAN.com-ը կապ հաստատեց «Արմենիա» միզազգային օդանավակայանի տեղեկատվական ծառայություն, որտեղից հայտնեցին, որ թռիչքը հետաձգվել է, բայց հետաձգման պատճառի մասին տեղեկություն չունեն:
Միաժամանակ ավելացրեցին, որ ինքնաթիռն այնտեղից չի թռչել: «Այնտեղից այստեղ թռիչքը 50 րոպե է: Որ թռչեր, հիմա ժամանած կլիներ»,- փոխանցեցին տեղեկատվական ծառայությունից: Միաժամանակ ավելացրեցին, որ այնտեղից իրենց տեղեկացրել են, որ պատրաստվում են թռիչքի 23:00-ից հետո, իսկ այստեղ տվյալ թռիչքի ժամանմանը սպասում են 00:20-ին:
Իրական ժամանակում օդանավերին հետեւող flightradar24.com կայքում չվերթի դիմաց էլ նշված է «unknown» (թարգմանաբար՝ հայտնի չէ):