«Պատրիսիա» փոթորիկը հասել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափերին, հայտնում է ազգային օդերևութաբանական ծառայությունը: Իշխանությունը արտակարգ դրություն է հայտարարել ափափերձ նահանգների տասնյակ բնակելի տարածքների համար, այդ թվում նաև խոշոր նավահանգիստների և շքեղ հանգստյան գոտիների համար: Մոտ 15 հազար զբոսաշրջիկ է տեղահանվել: ԶԼՄ-ների տվյալներով՝ ավելի քան 500 ավտոբուս է օգտագործվել մարդկանց հյուրանոցներից տարհանելու համար:
Բացի այդ, նախատեսվում է երկու անվճար թռիչք իրականացնել Գվադալահարայից և Մեքսիկայից:
Պատմության ուսումնասիրության ընթացքում, «Պատրիսիան» համարվում է ամենաուժգին փոթորիկը: Քամու ուժգնությունը կազմում է 321 կմ ժամ:
Բացի այդ, «Պատրիսիային» վերագրում են ևս մեկ ռեկորդ՝ ամենացածր ճնշում ունեցող փոթորիկ: Ուրբաթ երեկոյան այն իջել է մինչև 880 միլիբալ: