Գյուղատնտեսություն Հայաստան Մամուլի տեսություն Տնտեսություն Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանը մի փոքր շտապել է. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ շաբաթ առաջ Արմավիրի մարզում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ առաջիկայում գյուղացիական արտոնյալ պայմաններով` 8 տոկոսով, վարկեր կտրամադրվեն: Վարկերը տրամադրվելու են 14 տոկոսով, բայց դրանց 6 տոկոսը կսուբսիդավորի ՀՀ կառավարությունը: «Ժողովուրդ»-ի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ բանկերը գյուղացիներին դեռևս վարկեր չեն տրամադրում, չնայած որ վարչապետի հայտարարությունից հետո գյուղացիները այդ ծրագրից օգտվելու համար արդեն իսկ դիմումներ են ներկայացրել:

ՀՀ կառավարությունից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե գյուղացին ինչպես պետք է օգտվի այդ ծրագրից: Կառավարությունից տված պատասխանի համաձայն՝ այդ վարկերը հոկտեմբերից սկսել են տրամադրել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «Արդշինբանկը», «ՎՏԲ-Հայաստան Բանկը», «Պրոկրեդիտ Բանկը» և «Կոնվերս Բանկը»: Իրականում, սակայն, վարչապետը, մեղմ ասած, մի փոքր շտապել է և ծրագրերը ներկայացրել է որպես կայացած իրողություն»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից