ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի կառավարության եւ միավորված սիրիական ընդդիմության միջեւ քաղաքական գործընթացի կազմակերպման խնդիրը: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Հոկտեմբերի 24-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջեւ հեռախոսազրույց է կայացել: Վիեննայում կարծիքների փոխանակումը զարգացնելով՝ քննարկվել է Սիրիայի կառավարության եւ միավորված սիրիական ընդդիմության միջեւ քաղաքական գործընթացի կազմակերպման խնդիրը»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, փոխանցում է Взгляд-ը: