Հասարակություն 

Ինքնաթիռում ծննդաբերած կնոջը կտուգանեն 30 հազար դոլարի չափով

Թայվանի քաղաքացուհին կարող է 30 հազար դոլարի չափով տուգանք վճարել ԱՄՆ տարածքում ծննդաբերելու փորձ կատարելու համար՝ այդ մասին հայտնում է The Seattle Times-ը:

Նշվում է, որ կինը օդանավով թռչել է հղիության 32-րդ շաբաթվա մեջ և ամբողջ ճանապարհին հարցրել է, թե արդյոք իրենք ԱՄՆ տարածքում են գտնվում:

Ծննդաբերությունը սկսվել է հենց երկնքում, օդաչուն վայրէջք է կատարել, ինչի արդյունքում երեխան իրոք Ամերիկայի քաղաքացիություն ստացավ:

ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ քաղաքացիություն ստանալու երկու հնարավորություն կա՝ կամ երեխայի ծնողները պետք է ԱՄՆ քաղաքացի լինեն, կամ երեխան պետք է ծնվի երկրի տարածքում:

Թայվանի իշխանությունները գտնում են, որ կինը սխալ է վարվել մյուս ուղևորների հանդեպ, ովքեր ստիպված են եղել հետաձգել իրենց թռիչքը վայրէջքի պատճառով:

2dc15b70b55e4e39b78c4d20d7c217d0-780x417

Նույն շարքից