Քաղաքական Միջազգային Հասարակություն 

Ասանժը Google-ը Հիլարի Քլինթոնի գաղտնի զենքն է համարել

«WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը պնդում է, որ Google գաղտնի օգնություն է ցուցաբերում Հիլարի Քլինթոնին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով De Morgen-ին:

Ասանժի խոսքերով՝ Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդը Քլինթոնի նախագահական քարոզարշավի համար ապահովում է կազմակերպչական աջակցություն:

«Էրիկ Շմիդը շատ մտերիմ է Բարաք Օբամային և Հիլարի Քլինթոնին: Նա գտնվում է գաղտնի հասարակությունում, որը Քլինթոնի նախագահական քարոզարշավին կազմակերպչական աջակցություն է ապահովում: Շմիդը նրա գաղտնի զենքն է, որի մի քանի հոգի գիտեն»,-ասել է Ասանժը հեռախոսով:

Ասանժը նաև ավելացրել է, որ Google-ը և Facebook-ը տեղեկատվություն են տրամադրում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությանը:

Նույն շարքից