Մշակույթ գլխավոր 

Ինչպես է Հայաստանը դառնում «գաստրոնոմիական» զբոսաշրջության կենտրոն

Lenta.ru-ն «Ինչպես է Հայաստանը դառնում գաստրոնոմիական զբոսաշրջության կենտրոն»խորագրով հոդվածում ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային հեռանկարները։

Պարբերականն անդրադառնում է միջազգային բազմաթիվ մրցանակներ ստացած հայկական կոնյակին, խոսում հայկական գինեգործության ավանդույթների ու դրա զարգացման մասին:

«Իրականում Հայաստանն ունի բոլոր անհրաժեշտ պայմանները գինու զբոսաշրջության համար: Դրանք և՛ խաղողի հատուկ տեսակներն են, որոնք հայտնի չեն Արարատյան դաշտավայրի սահմաններից դուրս, և՛, համաձայն լեգենդի, բացի հայկական հողերից այլ ոչ մի տեղ չեն աճում»,-գրում է լրատվամիջոցը:

Կայքը նաև հիշեցնում է` այդ հողերում խաղողի առաջին որթը տնկել է Նոյ նահապետն ու հենց նա էլ ստեղծել է առաջին քաղցր գինին։

pic_02c35aa3450a98ff76bb0b418bc086d4 pic_13f02c97ac472da4bb7b2aff1fcf4e05 pic_34b9be5e2448a43a9f2215902f5d6782 pic_2109a8e21b37d51fc021bd3329da7700 pic_e5fa6a33d42c209c2cc0b9353ba491d1 pic_0f9bb931545a95a4322fb7f04696768a pic_1c947d349ae7eda583c38dbbffcb5fe7

Նույն շարքից