Քաղաքական Միջազգային 

Սահակաշվիլին Վրաստանի իշխանություններին կոչ է արել հրաժարական տալ

Վրաստանի նախկին  նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախօրեին հայտարարություն է արել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Նախագահը նշել է, որ վրացական հասարակությունը թույլ չի տա, որ Վրաստանը վերադառնա ճահիճը, որտեղից դուրս է եկել և իշխանություններին խորհուրդ է տվել վարվել այնպես, ինչպես ինքը 2007թ. «Իմեդի» հեռուստաընկերության փակվելուց հետո:

«Ժամանակին՝ իմ նախագահության օրոք, երբ ռուս օլիգարխին պատկանող հեռուստաընկերություններից մեկը մի քանի օրով փակվեց, ես հրաժարական տվեցի: Եթե նման քայլի ես գնում, դա միշտ մեծ հետեւանքներ է ունենում հատկապես իշխանության համար: Ուստի ես ոչ ոքի խորհուրդ չէի տա ձեռք տալ «Ռուսթավի 2»-ին, քանի որ այն վրացական պետականության խորհրդանիշն է՝ անկուսակցական եւ անկողմնակալ»,- մեջբերում է Սահակաշվիլիի խոսքը «Գրուզիա Օնլայն»-ը:

Նույն շարքից