Գլխավոր Պատահարներ Ռազմական 

Ադրբեջանական կողմը կրկին կրակում է Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ

analitik.am

Հայ–ադրբեջանական սահմանագծին` Տավուշի տարբեր հատվածներում, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ամբողջ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրվել։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Օրվա ընթացքում հիմնականում անկանոն բնույթի կրակոցներ են եղել: Մեր տեղեկություններով երեկոյան հակառակորդը ավելի ինտենսիվ է սկսել կրակել, վնասվել է Բաղանիսի բնակիչների մեկի տունը։

Պաշտպանության նախարարությունից վստահեցրին, որ իրավիճակը վերահսկելի է, զինված ուժերը իրավիճակին համարժեք գործողություններ են իրականացնում:

Նույն շարքից