Լուսնի վրա եղած ժամացույցը ԱՄՆ-ում կազմակերպված աճուրդում վաճառվել է ավելի քան 1.6 մլն դոլարով։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։
Ամերիկյան արտադրող Bulova-ի ժամացույցը կրել է աստղագնաց Դևիդ Սկոտը, որը մասնակցել է «Ապոլլոն-15»-ի թռիչքին՝ Լուսնի վրա մարդկանց 4-րդ վայրէջքի ժամանակ։
12 րոպե տևած ինտենսիվ աճուրդի արդյունքում ժամացույցի տերն է դարձել ֆլորիդացի մի գործարար:
Բոլոր մարդիկ, ովքեր ոտք են դրել Լուսնի մակերևույթին, կրել են Omega ապրանքանիշի ստանդարտ խրոնոգրաֆներ, որոնք տրամադրում է NASA-ն, և որոնք ԱՄՆ կառավարության սեփականությունն են։

