Գերմանիայի Քյոլն քաղաքում բողոքի ցույց է անցկացվել, որի ժամանակ ակտիվիստները պահանջել են չընդունել հազարավոր փախստականների, փոխանցում է Корреспондент-ը:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցաններ է կիրառել։ Աջակողմյան ակտիվիստների դեմ իրենց ցույցն են անցկացրել ձախակողմյան շարժման և հակաֆաշիստների ներկայացուցիչները:
Ինչպես նշում է աղբյուրը, փախստականների հոսքի դեմ ցույցը կազմակերպել է «Խուլիգաններն ընդդեմ սալաֆիականների» շարժումը, որը բաղկացած է ֆուտբոլի երկրագուներից և աջակողմյան քաղաքական շարժումների անդամներից:








