Քաղաքական Միջազգային 

Ռուսական և ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրել են ուղիղ չվերթները

Риа Новости-ի փոխանցմամբ՝ ռուսական և ուկրաինական ավիաընկերությունները դադարեցրել են ուղիղ չվերթները երկու երկրների միջև:

Աղբյուրի տվյալներով՝ Ուկրաինայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել ռուսական 23 ավիաընկերությունների նկատմամբ։ Նրանց հոկտեմբերի 25-ին արգելվել է թռիչքներ իրականացնել դեպի Ուկրաինա։

Ռուսական կողմը նույնպես համարժեք պատասխան է տվել՝ նույն օրվանից արգելելով ուկրաինական ավիաընկերություններին թռիչքներ իրականացնել ՌԴ:

Այժմ Ռուսաստանից Ուկրաինա կարելի է թռչել միայն Բելառուսով, Թուրքիայով կամ Բալթյան երկրներով։

Նույն շարքից