Հայաստան Քաղաքական 

Արդյո՞ք ցմահ ազատազրկում նշանակում է դանդաղ մահապատիժ. Փաշինյանը առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգայի ժողովի հերթական նիստի ընթացքում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց որ այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներին և ծանոթացել նրանց պահանջներին:

«Հոկտեմբեր ամսվա սկզբին ցմահ ազատազրկման դատապարտված շուրջ 50 անձինք հացադուլ էին հայտարարե: Ես այցելել եմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և ասեմ, որ թյուր կարծիք կա շատերի մոտ, թե ցմահ ազատազրկման դատապարտվածները պահանջում են իրենց ազատ արձակել: Նրանց պահանջը ուրիշ է, թե արդյո՞ք «ցմահ ազատազրկում» նշանակում  է դանդաղ մահապատիժ: Ես կարծում եմ, որ կան հարցադրումներ, որ արժե ԱԺ-ում քննարկման առարկա դառնան՝ լսումների ձևով, դիմում եմ նաև Պետաիրավական հարցերի հանձնաժողովին և կարծում եմ, որ կան հարցեր, որոնց շուրջ մեր պետության պատասխանները պետք է հստակեցվեն, իհարկե տուժողների իրավահաջորդների շահերը հաշվի առնելով: Կոչս այն է որ առաջիկայում այդ թեմայով հրավիրվի խորհրդարանական արտահերթ նիստ»,- ասաց Փաշինյանը:

Նույն շարքից