Հայաստան Քաղաքական Միջազգային 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր կայցելեն տարածաշրջան։ Այդ մասին օրեր առաջ Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել էր ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պյեռ Անդրյոն (Ֆրանսիա) այսօր կայցելեն Հայաստան:

Այցի ընթացքում նրանք նախատեսում են հանդիպել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Հայտնի է նաև, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: Նրանք նպատակադրված են կազմակերպել Հայաստանի  և Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Նույն շարքից