Երեւանում հոկտեմբերի 25-ի ուշ երեկոյան հնչած կրակոցներից վիրավորված 4 երիտասարդներից մեկը՝ 27-ամյա Վահան Գեւորգյանը, գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, նրա վիճակը ծանր է:
Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տղան հրազենային վնասվածք է ստացել որովայնի ե կրծքավանդակի շրջանում, ունի լյարդի վնասում:
Վահան Գեւորգյանը վիրահատվել է, այս պահին հետվիրահատական վիճակում է, գիտակցությունը տեղն է:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում