Հասարակություն 

Դժբախտ դեպք Մասիսում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մասիսի հիվանդանոցի հերթապահ խումբը կանչով մեկնել է Մասիս կայարանի հարևանությամբ գտնվող հին կաշվի գործարանի տարածք, որտեղից ծայրահեղ ծանր վիճակում Մասիսի հիվանդանոց են տեղափոխել Մասիս կայարանի բնակիչ, 31-ամյա Բաբկեն Սուրենի Ղարսոյանին:

Վերջինս կողերի վնասվածքներ է ստացել և, ըստ բժիշկների, ունի ներքին արյունահոսություն և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշված վայրում հայտնաբերվել է Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 35-ամյա Ժորա Փանոսի Բոյմուշակյանի դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն ու վիրավորը նշված վայրում շինարարական աշխատանքներ կատարելիս են եղել, երբ բետոնե պանելն ընկել է նրանց վրա:

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից