Հասարակություն 

Սանմաքրման աշխատանքների ընթացքում հավաքվում են նաև թափված տերևները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման և աղբահանության ամենշաբաթյա աշխատանքները: Նախորդ շաբաթ օրը սանմաքրման և աղբահանության մշտական աշխատանքների հետ մեկտեղ հավաքվել և համապատասխան աղբավայրեր են տեղափոխվել նաև ծառերից թափված տերևները:

Զուգահեռաբար, չնախատեսված վայրերում աղբ դատարկելու դեպքերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով կազմվել են վարչական արձանագրություններ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի բլրում» էլ համաքաղաքային ծառատունկին ընդառաջ տնկվել է մրգատու թվով 500 ծառ:

Գործընթացը վերահսկվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան աշխատակիցների կողմից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից