Արարատի մարզում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, բետոնե պանելի ընկնելու հետեւանքով մահացած 35–ամյա Ժորա Բոյմուշակյանը կաշվի նախկին գործարանի տանիքից է ընկել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին գործարանի հարակից տարածքի բնակիչները։
Նրանց խոսքով` Ժորայի հայրը` Փանոս Բոյմուշակյանը թույլտվություն է ունեցել հին շենքի բետոնե պանելները հանելու եւ մոտ մեկ ամիս որդու եւ եւս մեկ բանվորի հետ ամեն օր շենքից պանելներ էր հանում եւ տեղափոխում։ Ողբերգական դեպքի պահին որդին եւ մյուս բանվորը` Բաբկեն Ղարսոյանը շենքի տանիքին են եղել, բետոնե պանելը ճաքած է եղել, փլուզվել է, ինչի հետեւանքով Բաբկենն ու Ժորան ընկել են տանիքից։ Պանելն ընկել է Բաբկենի վրա, ինչի հետեւանքով նա տեղում մահացել է։ Ժորան ընկնելու հետեւանքով կոտրվածներ է ստացել եւ այժմ Մասիսի հիվանդանոցում բուժում է ստանում, նրա վիճակը կայուն է։
Մանրամասն՝ տեսանյութում