Օստեոպորոզի միջազգային հիմնադրամի կառավարման կոմիտեի անդամ, բժշկության և ֆարմակոլոգիայի պրոֆեսոր, դոկտոր Ջոն Բիլեզիկյանի խոսքով, Օստեոպորոզը շատ լուրջ խնդիր է աշխարհի տարբեր երկրներում:
Այսօր լրագրողների հետ զրույցում Բիլեզիկյանը նշեց, որ ողջ աշխարհում 50 տարեկանից բարձր կանանց կեսի մոտ բարձր է օստեոպորոզի հավանականությունը:
Բիլեզիկյանը շատ կարևորեց ոսկորների խտությունը չափող դենսիտոմետր սարքի առկայությունը, ով յուրաքանչյուր տարի Հայաստան այցի ժամանակ այդ սարքից նվիրաբերում է Հայաստանյան հիվանդանոցներին: Նրա տեղեկացմամբ` 2016 թվականին ևս երկուսը կբերվի Հայաստան:
Բիլեզիկյանը նաև խորհուրդ տվեց տեղեկություններ հավաքել այդ մասին. «Կարևոր է մարդկանց սովորեցնել ճիշտ սնվել, օգտագործել այնպիսի սնունդ, որը կօգնի պահպանել ոսկորների ամրությունը, ինչն էլ իր հերթին կօգնի կանխարգելել օստեոպորոզը»: