Dni.ru-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Ֆլորիդա նահանգում գորշ արջերի պոպուլյացիայի վերահսկման ծրագրի շրջանակում հոկտեմբերի 24-ին և 25-ին 320 գիշատիչ է գնդակահարվել:
Կենդանիների գնդակահարությանը մասնակցաշ որսորդների թվում է եղել նաև 16-ամյա մի պատանի, որն ասել է, թե իրականացրել է իր երազանքը՝ 80 կիլոգրամ կշռող արջ սպանելով:
Նշվում է, որ Ֆլորիդայում 40 տարվա ընթացքում արջերի քանակն աճել է՝ մի քանի հարյուրից հասնելով 3,5 հազարի: