Հայաստան Քաղաքական 

Սուրիկ Խաչատրյանի, Ռուբեն Հայրապետյանի մասին կարելի է ֆիլմեր նկարել. Արամ Մանուկյան

ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաշվետվության ժամանակ  «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի զեկույցին, հայտարարեց, թե օմբուդսմենը պետք է թիվ մեկ ընդդիմադիրը լինի երկրում։

Նրա խոսքով, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն այնպիսի անմխիթար վիճակում է, որ օմբուդսմենը պետք է լինի ոչ թե պաշտպանվող, այլ՝ հարձակվող: Ըստ պատգամավորի՝ ՄԻՊ զեկույցն ադեկվատ չէ մեր իրականությանը: Մանուկյանը քննադատեց օմբուդսմենին անուններ չհնչեցնելու համար:

«Սուրիկ Խաչատրյանի մասին կարելի է ֆիլմեր նկարել, կրիմինալիստիկայի մեջ էդ ընտանիքը կարելի է մտցնել, Ռուբեն Հայրապետյանի համար կարելի է տրեյլեր նկարել: Ձեր պաշտպանվածությունը կոնվենցիաներն են, մի քիչ վստահ պաշտպանեք մարդու իրավունքները, թող քննադատեն ձեզ դրա համար: Ձեր ֆունկցիան իշխանությունների կողմից քարկոծվելն է, կհանեն, ոչինչ, կգնաք որպես իսկական պաշտպան: ԹԵ չէ Էդպես քաղաքավարի, հուշիկ-մուշիկ չի լինի»,-նշեց Արամ Մանուկյանը:

Նույն շարքից